Արժեթղթերում կատարված ՀՀ բանկերի ներդրումներն առաջին եռամսյակում ավելացել են մոտ 17%–ով` հասնելով 310,5 մլրդ դրամի

12.08.2016 16:44
Արժեթղթերում կատարված ՀՀ բանկերի ներդրումներն առաջին եռամսյակում ավելացել են մոտ 17%–ով` հասնելով 310,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Արժեթղթերում կատարված ՀՀ առևտրային բանկերի ներդրումները 2016 թ.–ի առաջին եռամսյակում, տարեսկզբի համեմատ, ավելացել են 16,9 տոկոսով` կազմելով 310,5 մլրդ դրամ։

Նման տվյալներ են ներկայացվում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագրում (Հայաստանի բանկերի 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի գործունեության ցուցանիշները)։

Արժեթղթերում բանկերի ներդրումների մասնաբաժինը համախառն ակտիվներում կազմում է 8,88 տոկոս։ Արժեթղթերում կատարված բանկերի ներդրումների մոտ 93 տոկոսը բաժին է հասնում պետական պարտատոմսերին (287,8 մլրդ դրամ)։

Արժեթղթերում կատարված ներդրումների ծավալների մեծությամբ առաջատարների հնգյակում են Արմսվիսբանկը, Ամերիաբանկը, ՎՏԲ–Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը և HSBC Բանկ Հայաստանը։ Միաժամանակ, 2016 թ.–ի առաջին եռամսյակում առաջատար հնգյակին բաժին է հասել 138,5 մլրդ դրամ կամ արժեթղթերում արված բոլոր ներդրումների 44,5 տոկոսը։

Արժեթղերում արված Արմսվիսբանկի ներդրումները հունիսի վերջի դրությամբ կազմել են համախառն ակտիվների 38,87 տոկոսը կամ 33,9 մլրդ դրամ, ինչը 11,5 տոկոսով ավել է տարեսկզբին գրանցված ցուցանիշից։ Հարկ է նշել, որ Արմսվիսբանկը բացի բանկերի դասական ծառայություններից տրամադրում է նաև ներդրումային ծառայություններ, հաճախ հանդես է գալիս որպես անդերայթեր կամ մարքեթմեյքեր։

Ամերիաբանկի ներդրումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 33,6 մլրդ դրամ (12,9 տոկոսի աճ), ՎՏԲ–Հայաստան Բանկինը` 25,5 մլրդ դրամ (26,2 տոկոսի աճ), Հայբիզնեսբանկինը` 24,7 մլրդ դրամ (6,4 տոկոսի աճ) և HSBC Բանկ Հայաստանինը` 20,5 մլրդ դրամ (43,3 տոկոսի աճ)։

Առևտրային բանկերի ակտիվները 2016 թ.–ի հունիսի վերջի դրությամբ կազմել են 3 496,8  մլրդ դրամ (տարեսկզբից 0,59 տոկոսի աճ)։ Այսօր Հայաստանում գործում է 20 առևտրային բանկ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև