ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 77,2 մլն դոլար

05.09.2016 12:18
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 77,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 29–ից սեպտեմբերի 2–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 77,2 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,88 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,9 մլն եվրո և շուրջ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 527,30 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,25 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 87,9 մլն դոլար, 12 մլն եվրո և շուրջ 472,1  մլն ռուբլի, համապատասխանաբար, 475,30 դրամ, 537,15 դրամ և 7,41 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 22–ից 28–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 37,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 53,7 մլն դոլար ($1– 474,78 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև