ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ բանկի բոլոր քարտապանների համար

07.10.2016 15:54
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ բանկի բոլոր քարտապանների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է cashback ծառայություն՝ բանկի բոլոր քարտապանների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը, քարտերով անկանխիկ վճարումների աճի խթանման նպատակով, հայտարարում է նոր ծառայության գործարկման մասին, որի շնորհիվ ամենօրյա գնումների/ծառայությունների դիմաց վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կլինեն ոչ միայն արագ և հարմարավետ, այլև շահավետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Սկսած 2016 թ. հոկտեմբերից` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր MasterCard և VISA քարտապանները ստանում են cashback-պարգևատրումներ` «Cashback N1» առևտրային ցանցում անկանխիկ գործարքների դիմաց (մանրամասան կարող եք տեղեկանալ կայքում):

Առևտրային/սպասարկման կետերը, որտեղ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կստանան cashback-պարգևատրումներ, ՀՀ ողջ տարածքում թվով մոտ 300-ն են։ Cashback-պարգևատրումների չափը կազմում է ծախսած գումարի 15.9%-ը։

Cashback-պարգևատրումները կհաշվեգրվեն հաճախորդի քարտային հաշվին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-րդ օրը` նախորդ ամսվա ընթացքում «Cashback N1» ցանցում կատարված անկանխիկ գործարքների համար:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում և զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև