ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ»

17.06.2013 11:22
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ»

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է նոր ծառայություն` «Երեկոյան դրամարկղ», որը ենթադրում է կանխիկ դրամական միջոցների ընդունում և վերահաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված միջոցները հաճախորդի՝ բանկում բացված բանկային հաշվին մուտքագրում մինչև ժամը 21.30-ն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաճախորդի կանխիկ դրամական միջոցները ընդունվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում աշխատանքային օրերին ժամը 16:30-21:30, շաբաթ օրերին` 09:00-21:30:

«Հաճախորդի հարմարավետության, ինչպես նաև դրամական միջոցների անվտանգ տեղափոխման համար բանկը տրամադրում է նաև ինկասացիոն ծառայություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նոր ծառայության առավելությունն այն է, որ հաճախորդը ապահով պահպանում է իր դրամական միջոցները, անհրաժեշտություն չունի լրացուցիչ պահախցիկ պահելու, ստանում է բանկային ծառայություններից ոչ աշխատանքային ժամերին (16:30-21:30) օգտվելու հնարավորություն:

Ինչպես նշեց «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր ծառայությունը թույլ է տալիս ընդլայնել պրոդուկտային շարքը` ստեղծելով որակապես նոր պրոդուկտ:

«Ծառայությունը օգնի Հաճախորդներին տնտեսել գումարի հանձնման վրա ծախսվող ժամանակը, ինչպես նաև կապահովի բացարձակ գաղտնիություն և կանխիկի ապահով պահպանում»,- ասաց նա:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ (23–ը`Երևանում և 44–ը` հանրապետության մարզերում)։--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև