Յունիբանկը «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի առաջին խաղարկություն է անցկացրել

21.10.2016 12:42
Յունիբանկը «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի առաջին խաղարկություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն անցկացրեց «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի շրջանակներում 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, խաղարկությունները լինելու են շարունակական և անցկացվելու են 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ:

Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար իրականացնում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան, որի շրջանակներում քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ:

Խաղարկության հաղթողներն ընտրվեցին վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:

Բոնուսային միավորները շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով կանխիկ և անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների):

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը:

Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով` յուրաքանչյուր հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրերի ընթացքում:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև