ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 66,8 մլն դոլար

28.11.2016 13:02
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 66,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 21–ից 25–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 66,8 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478,51 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,9 մլն եվրո և շուրջ 862,4 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 505,9 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,4 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 66,7 մլն դոլար, 17,5 մլն եվրո և շուրջ 862,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 480,01 դրամ, , 509,48 դրամ և 7,51 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, նոյեմբերի 14-ից 20-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 54 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 62,8 մլն դոլար ($1– 479.4 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև