ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 83,4 մլն դոլար

05.12.2016 12:48
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 83,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 28–ից դեկտեմբերի 2–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 83,4 մլն դոլար 1 դոլարի դիմաց 479,44 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,6 մլն եվրո և շուրջ 1 055,7 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 507,57 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,41 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 79,3 մլն դոլար, 11,7 մլն եվրո և շուրջ 627 մլն ռուբլի, համապատասխանաբար, 480,96 դրամ, 512,56 դրամ և 7,50 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, նոյեմբերի 21-ից 27-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 71,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 25 մլն դոլար ($1– 480,74 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև