Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը փետրվարին աճել են 3,3%–ով

05.04.2017 15:07
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը փետրվարին աճել են 3,3%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2017 թ.-ի փետրվարին աճել են 3,3 տոկոսով` կազմելով 33,6 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները:

ԱՎԾ–ի տվյալներով, կարճաժամկետ ժամկետանց վարկերը ամսվա ընթացքում կրճատվել են 7,2 տոկոսով` հասնելով 15,2 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները, ընդհակառակը, աճել են 14 տոկոսով` հասնելով շուրջ 18,3 մլրդ դրամի։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում երկարացված վարկերը կազմել են մոտ 104,3 մլրդ դրամ` ավելանալով 0,4 տոկոսով։

Վարկային ներդրումները փետրվարի վերջին կազմել են 2 260,2 մլրդ դրամ` ավելանալով 0,68 տոկոսով։ Միաժամանակ դրամային վարկերն ավելացել են 0,25 տոկոսով` կազմելով 816,5 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 0,9 տոկոսով` մինչև 1 443,6 մլրդ դրամ։

Ամսվա ընթացքում համախառն վարկերն ավելացել են 0,7 տոկոսով` կազմելով 2 398,2 մլրդ դրամ ($1- 483,83 դրամ)։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև