Հայաստանում փետրվարին գնաճը կազմել է 5.4% ԵՏՄ–ի երկրների 15.4%–ի գնաճի դեպքում

07.04.2015 14:37
Հայաստանում փետրվարին գնաճը կազմել է 5.4% ԵՏՄ–ի երկրների 15.4%–ի գնաճի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2015 թվականի փետրվարին 2014 թվականի փետրվարի համեմատ աճել են 5.4 տոկոսով Եվրասիական տնտեսական տարածքի երկրներում գրանցված 15.4 տոկոսի դիմաց։ Այդ մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով, Հայաստանում 2015 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը կազմել է 5.4 տոկոս։ Միաժամանակ, այս տարվա փետրվարին հանրապետությունում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.2 տոկոսով։

ԵՏՀ–ի տվյալներով, ԵՏՄ–ում 2015 թվականի փետրվարին սպառողական գները 2014 թվականի փետրվարի համեմատ աճել են 15.4 տոկոսով, իսկ  2014 թվականի հունվարի համեմատ` 2 տոկոսով։

ԵՏՄ երկրների շրջանում 12–ամսյա գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում և Բելառուսում 16.7 տոկոսի մակարդակում։ Ընդ որում`Ռուսաստանի սպառողական գները մեկ ամսում աճել են 2.2 տոկոսով, իսկ Բելառուսում` 1.7 տոկոսով։

Ղազախստանում փետրվարին սպառողական գները նախորդ տարվա փետրվարի համամետ աճել են 6.1 տոկոսով, իսկ ամսվա ընթացքում աճը կազմել է 0.4 տոկոս։

«Ընդհանուր առմամբ, ԵՏՄ–ում 2015 թվականի հունվար–փետրվարին ապրանքների և ծառայությունների սպառողական գների աճի տեմպերը բարձր էին նախորդ տարվա նույն ցուցանիշներից»,– ասվում է հաղորդման մեջ։

ԵՏՀ տվյալներով, 2015 թվականի հունվար–փետրվարին գնաճը կազմել է 14.8 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև