Հայաստանում 2017 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով գնանկումը պահպանվում է

06.04.2017 15:22
Հայաստանում 2017 թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով գնանկումը պահպանվում է

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2017 թ.-ի հունվար-մարտին, նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի համեմատ, նվազել են 0,3 տոկոսով: Այդ մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները:

ԱՎԾ տվյալներով, պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը) աճել են 2,8 տոկոսով, ընդ որում, ոչ սննդային ապրանքները նվազել են 3,5 տոկոսով, իսկ ծառայությունները` 2,5 տոկոսով:

Ընդ որում, 2017 թ.-ի մարտին, նախորդ տարվա մարտի ցուցանիշի համեմատ, սպառողական գները նվազել են 0,1 տոկոսով, այդ թվում` պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքները և ծխախոտը) աճել են 3,3 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 3,5 և 2,6 տոկոսով:

Հարկ է նշել, որ ամսվա կտրվածքով սպառողական շուկայում գրանցվել է 0,3 տոկոսի գնանկում:

Վիճակագրական տվյալենրով, 2016 թ.-ը Հայաստանը ավարտել է 1,4 տոկոս գնանկումով: Պետբյուջեի համաձայն, 2017 թ.-ին Հայաստանում գնաճը նախատեսված է 4 տոկոսի (±1,5%) սահմանում, իսկ ՀՆԱ աճը` 3,2 տոկոսի սահմանում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև