Հայաստանում գնանկումը հունվար–փետրվարին կազմել է 1,1%

21.03.2016 15:18
Հայաստանում գնանկումը հունվար–փետրվարին կազմել է 1,1%

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական գները 2016 թ.–ի հունվար–փետրվարին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 1,1%–ով։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ են ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ից։

Միաժամանակ սպառողական գները 2016 թ.–ի փետրվարին, 2015 թ.–ի փետրվարի համեմատ, նվազել են 1,7 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4,7 տոկոս։

Ըստ պետբյուջեի` Հայաստանում 2015թ.–ի գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 2,2 տոկոսի չափով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև