Հայաստանում 10 ամիսների ընթացքում 0,3%-անոց գնանկում է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4,5% գնաճի դիմաց

06.12.2012 12:03
Հայաստանում 10 ամիսների ընթացքում 0,3%-անոց գնանկում է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4,5% գնաճի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 0,3%-անոց գնանկում է գրանցվել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 4,5 տոկոս գնաճ է գրանցվել, ասվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում դեֆլյացիա է գրանցվել  նաև Ադրբեջանում և Ուկրաինայում՝ 1,9% և 0,3% համապատասխանաբար:

Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 1,3 տոկոսով (ԱՊՀ երկրներում` միջինը 0,5%):

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, բացի Ուկրաինայից, որտեղ գները մնացել նույն մակարդակում,  Համագործակցության մյուս երկրներում 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է նկատվել:

Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճը գրանցվել է Բելառուսում՝ 18,1%, Ռուսաստանում և Տաջիկստանում՝ 5,6% և 6,1% համապատասխանաբար: Այնուհետև հաջորդում են Ղրղըզստանը՝ 5%, Ղազախստանը՝ 4,6%,   Մոլդովան՝ 3%, Թուրքմենստանը` 1,1% (այս երկրի վերաբերյալ տվյալները ներկայացված են միայն 2012 թվականի սեպտեմբերի համար` 2011 թվական դեկտեմբերի համեմատ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև