Յունիբանկն առաջարկում է մատչելի պայմաններով ոսկու գրավով վարկեր

18.04.2017 17:20
Յունիբանկն առաջարկում է մատչելի պայմաններով ոսկու գրավով վարկեր

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Յունիբանկն առաջարկում է ոսկու գրավով վարկեր` սկսած 19% տարեկան տոկոսադրույքից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, վարկի ժամկետը կազմում է մինչև 36 ամիս, գումարը` մինչև 2 մլն ՀՀ դրամ: Վարկը կարելի է ձևակերպել Յունիբանկի «Մալաթիա», «Թամանյան», «Աճառյան», «Դավիթ Բեկ» և «Քոչար» երևանյան մասնաճյուղերում և մարզերի` «Աբովյան», «Էջմիածին», «Սևան», «Մարտունի», «Արտաշատ», «Գյումրի», «Վանաձոր», «Արթիկ» և «Արմավիր» մասնաճյուղերում` ներկայացնելով միայն անձնագիրը և սոցիալական քարտը:

Վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:

«Շահավետ պայմանների շնորհիվ ոսկու գրավով վարկը հասանելի է մեծ թվով հաճախորդների և կոչված է հնարավորինս պարզեցնել ընթացիկ սպառողական ծախսերի համար վարկային միջոցների ձեռքբերման գործընթացը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«U-Gold» վարկատեսակի տրամադրման մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ կայքի «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել Յունիբանկի տեղեկատու կենտրոն` (+37410) 59 55 55 հեռահոսահամարով:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև