Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

20.05.2017 13:30
Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը, անկանխիկ գործարքների խթանման նպատակով, #ConverseVisaWeekend ակցիայի շրջանակում իր հաճախորդներին է առաջակում առաջիկա երեք ամիսներին կատարել անկանխիկ գնումներ Visa քարտերով և դրանց դիմաց պարգևներ ստանալու հնարավորություն է ընձեռում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, յուրաքանչյուր 1 ամսվա ընթացքում՝ շաբաթ և կիրակի օրերին, առնվազն 100000 դրամի 10 և ավելի անկանխիկ գնում կատարած հաճախորդը կստանա iPhone 7 հեռախոս, իսկ առավելագույն գումարի գնումներ կատարած ևս 3 հաճախորդներ կստանան 100 000-ական ՀՀ դրամ:

«#ConverseVisaWeekend ակցիան գործելու է մինչև օգոստոսի 10-ը: Այդպիսով, ակցիայի գործարկման երեք ամիսներին հաճախորդները կպարգևատրվեն 3 iPhone 7 հեռախոսով և 900000 դրամով», – նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Ակցիայի և պարգևատրման կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև