Անելիք Բանկն ընգդրկվել է Բանկային համակարգի առաջատար հնգյակում

04.08.2017 17:01
Անելիք Բանկն ընգդրկվել է Բանկային համակարգի առաջատար հնգյակում

ԵՐԵՎԱՆ. 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն իր հիմնական ցուցանիշներով բարելավել է դիրքերը և ներառվում է առաջատար հնգյակում , արդեն նաև ըստ ստացված շահույթի մեծության՝ 2,4 մլրդ ՀՀ դրամ։

Բանկի մամուլի հաղորդագրության համաձայն, 2016 թվականի տարեվերջի համեմատ 2017թ. 2-րդ եռամսյակի արդյունքներով Բանկի ակտիվներն աճել են ավելի քան 9%-ով (282.5 մլրդ. ՀՀ դրամից դառնալով 308.0 մլրդ. ՀՀ դրամ), պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում: Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին՝ ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183.2 մլրդ. ՀՀ դրամ:

«Կցանկանայի շեշտել, որ բանկի մեծագույն նվաճումներից է այն, որ Բանկն արդեն իսկ ներառված է Բանկային համակարգի առաջատար հնգյակում նաև իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ. ՀՀ դրամ ։ Ակնկալում ենք նաև, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։ Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման և որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաև նրանով, որ Անելիք Բանկը ստացավ Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունը՝ B2 վարկանիշ, կայուն կանխատեսմամբ»,- նշել է Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև