«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը կֆինանսավորի մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում

05.10.2017 17:59
«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը կֆինանսավորի մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։

Պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ`  կատարելով նվազագույն ներդրումներ:

ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման  արտոնյալ պայմաններն են՝ կանխավճար՝ սկսած 0%-ից, տարեկան տոկոսադրույք՝ 7%, մարման ժամկետ՝ մինչև 8 տարի։ Ֆինանսովորումը կիրականացվի ՀՀ դրամով:

«2014թ-ին ԱԳԲԱ Լիզինգը ստեղծեց «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որով սկսեցինք իրականացնել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման ֆինանսավորում։ «Արևային էներգիայի վերարտադրման և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորումը մեզ համար գերակա ուղղություններ են, որի մասին փաստում են  ԱԳԲԱ Լիզինգի կողմից արդեն իրականացված  ավելի քան 500 «գրին» ծրագրի ֆինանսավորում», – նշեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը:

Նրա խոսքով, ընկերությունը կշարունակի մեծ ուշադրություն դարձնել նմանատիպ նախագծերի իրականացմանը,  քանի որ այս ոլորտը, բացի բիզնեսի ուղղություն լինելուց, նաև բանկային խմբի սոցիալական պատասխանատվության  դրսևորումն է ինչպես շրջակա միջավայրի պահպանության առումով, այնպես և հասարակության առջև։

ԱԳԲԱ Լիզինգը 2003թ-ի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է,  որի  բաժնետերերն են` ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված Ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը: ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում լիզինգի  բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80%  մասնաբաժնով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև