«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

05.02.2018 17:06
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը դրամաշնորհային հայտեր կընդունի

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագիրը պետք է ուղղված լինի սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից որևէ մեկի կամ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում հավելյալ առավելություն կտա այն ծրագրերին, որոնք, մասնավորապես, միտված կլինեն  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, կխթանեն նոր աշխատատեղերի ստեղծմանը,կընդգրկեն հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ,կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց։

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափնը 5.000.000 ՀՀ դրամ է։

Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև