«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը

01.02.2019 15:36
«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկում է 2019թ. դրամաշնորհային ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ նախաձեռնող խմբեր և կազմակերպություններ, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Բարեգործական հիմնադրամը օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև սույն թվականի մարտի 15-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ներկայացվող ծրագիրը պետք է իրականացվի  բացառապես ՀՀ տարածքում», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

 Նշվում է նաև, որ հիմնադրամը ծրագրի ընտրության ընթացքում առավելություն կտա այն ծրագրերին, որոնք միտված են  հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը, նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական հումք և/կամ միջոցներ, կընդգրկեն շահառուների հնարավորինս լայն խումբ, կունենան հստակ և իրատեսական գործողությունների պլան և ժամանակացույց:

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ է:  Մրցույթի և դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

 «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում: -0- 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև