ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է

02.03.2018 16:51
ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. ՅՈւՆԻՍՏՐԻՄ դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի բջջային հավելվածի օգտատերերի թիվը 2017 թ.–ին եռապատկվել է, նշում են Յունիստրիմ բանկի մամուլի ծառայությունից։

«ՅՈւՆԻՍՏՐԻՄԻ քարտապանների համար բջջային հավելվածի տարածվածությունը վերջին տարվա ընթացքում զգալիորեն աճել է նվազեցված սակագների, հարմար ֆունկցիաների և օգտագործման համար պարզ ինտերֆեյսի շնորհիվ», – նշվում է հաղորդագրության մեջ։

2017 թ.–ին բջջային հավելվածի ներբեռնման թիվը գրեթե եռապատկվել է` գերազանցելով 60 հազարը։ ՅՈւՆԻՍՏՐԻՄ հավելվածում գործառնությունների գծով շրջանառությունը հասել է տարեկան 230 մլն ռուբլու` 10 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Ռուսաստանում բնակչության շուրջ մեկ երրորդն օգտվում է բանկային հաշիվների հեռահար ծառայությունից` զգալիորեն խնայելով սեփական ժամանակը։

«ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային հավելվածի օգնությամբ, պարզապես սեղմելով հեռախոսի մի քանի կոճակ, կարելի է կատարել դրամական փոխանցումներ, իրականացնել վճարումներ, միջոցներ փոխանցել քարտին, ծանոթանալ քարտով իրականացված գործառնությունների պատմությանը, հաշվի քաղվածքներին կամ հաշվեկշռին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հավելվածում հասանելի է գործառնությունների շաբլոնների ստեղծման և պահպանման հարմար ֆունկցիա, ինչը զգալիորեն արագացնում և դյուրացնում է փոխանցումներ ու վճարումներ կատարելու գործընթացը։ Հավելվածից օգտվողներին հասանելի են նաև բջջային դրամական փոխանցումների համար նախատեսված հատուկ սակագները։

Բջջային հավելվածը հասանելի է բոլոր հաճախորդներին, ովքեր ձևակերպել են ՅՈՒՆԻՍՏՐԻՄ բանկային քարտը։

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStore–ից և GooglePlay–ից։ Հեռախոսում հավելվածը տեղադրելուց հետո կհայտնվի բջջային բանկի նշանը` ՅՈՒՆԻՍՏՐԻՄ տարբերանշանով։ Հավելված առաջին անգամ մուտք գործելիս «գաղտնաբառ» դաշտում հարկավոր է մուտքագրել ծննդյան ամսաթիվը «օր, ամիս, տարի» ձևաչափով և մուտքագրել սեփական գաղտնաբառը։

«ՅՈւՆԻՍՏՐԻՄ» առևտրային բանկ բաժնետիրական միության փոխնախագահ Նադեժդա Կիբալնիկի խոսքով, ավելի շատ թվով հաճախորդներ են մեծ հետաքրքրություն դրսևորում ՅՈւՆԻՍՏՐԻՄ բանկի բջջային հավելվածի նկատմամբ` նախընտրելով կատարել փոխանցումներ ու վճարումներ` դուրս չգալով տանից կամ հենց աշխատավայրից։

«Հեռախոսը միշտ ձեռքի տակ է, իսկ երբ բանկը մեր հեռախոսում է, մենք կարողանում ենք կառավարել մեր անձնական ֆինանսներն առցանց` օրվա ցանկացած ժամին և վայրում», – նշեց նա։

Միաժամանակ, Կիբալնիկը նշել է, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել բջջային հավելվածի հնարավորությունները մեր քարտապանների համար և շարունակելու է ցածր սակագներով ներդնել հաճախորդների կողմից առավել պահանջված գործառույթները։

ՅՈւՆԻՍՏՐԻՄ բջջային բանկում բոլոր գործառնությունների անվտանգությունն ապահովվում է ամենաբարձր մակարդակով` տվյալների փոխանցումն իրականացվում է կապի պաշտպանված խողովակով, գրանցման ժամանակ գործում է ինքնության ստուգման երկֆակտոր համակարգ, տրամադրվում է նաև մատնահետքով հասանելիության հնարավորություն։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև