Յունիստրիմը սկսել է համագործակցել «Հայփոստի» հետ

24.07.2018 17:22
Յունիստրիմը սկսել է համագործակցել «Հայփոստի» հետ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Յունիստրիմը սկսել է համագործակցել «Հայփոստ» փոստային կապի ազգային օպերատորի հետ։ Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հայաստանն ու Ռուսաստանը բարեկամ պետություններ են, որոնք սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում։ Եվ Յունիստրիմ համակարգն ակտիվորեն օգնում է զարգացնել այդ կապերն` ապահովելով արագ և հարմարավետ միջազգային փոխանցումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանում գործում է «Յունիստիմի» ավելի քան 300 կետ, որտեղ երկրի քաղաքացիները կարող են ստանալ ՌԴ–ից կատարված փոխանցումներն իրենց հարմար արժույթով, ինչպես նաև գումար ուղարկել Ռուսաստան։

Այս պահին Յունիստրիմը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգերից է ՀՀ–ում։ Այն առաջատար դիրք է զբաղեցնում ծառայությունների այդ հատվածում։ Բավական է միայն նշել, որ ֆինանսական փոխանցումների հայաստանյան շուկայում Յունիստրիմի մասնաբաժինը կազմում է մոտ 45%։

Չնայած ՀՀ–ում Յունիստրիմ ցանցի մշտական ընդլայնմանը, առանձին գյուղերի բնակիչները երբեմն ստիպված էին ժամանակ ծախսել փոխանցման մոտակա կետ հասնելու համար։ Հիմա այդ խնդիրը լուծված է Յունիստրիմ և «Հայփոստ» ծառայությունների ինտեգրման շնորհիվ։

Այսօր «Հայփոստն» ունի խոշորագույն ցանցն ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ առանձին բնակավայրերում։ 2018 թ.–ի հուլիսի սկզբից Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում, որտեղ կան «Հայփոստի» բաժանմունքներ, կարելի է ստանալ Յունիստրիմի միջոցով ուղարկված դրամական փոխանցումները։ «Հայփոստի» հաճախորդները կարող են այդ համակարգի միջոցով ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ռուբլով, դոլարով, եվրոյով և ազգային արժույթով` դրամով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի բնակիչներին և հյուրերին, ապա նրանք կարող են փոխանցումներ կատարել Յունիստրիմի ցանկացած ռուսական կետում կամ համակարգի կայքով,  ընդ որում առանց գրանցման։ Իսկ փոխանցումը կարելի է ստանալ Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունքում։

«Հայաստանը մեր զարգացման առաջնահերթություններից մեկն է։ Վերջին մեկ տարում Յունիստրիմ համակարգի միջոցով դրամական փոխանցումները ԱՊՀ երկրներում աճել են 19%–ով։ Միաժամանակ, Հայաստանում գրանցված աճը միջինից բարձր է (24%): Տեսնելով հայաստանցիների հետաքրքրվածությունը մեր համակարգից օգտվելու հարցում` մենք առավելագույնս ընդլայնում ենք համակարգի հնարավորությունները երկրի տարածքում», – նշել է «Յունիստրիմ» առևտրային բանկի վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

«Հայփոստի» ներկայացուցիչները նույնպես նշում են փոխադարձ համագործակցության օգուտները։

«Յունիստրիմի» հետ մեր ընկերության հնարավորությունների համատեղումը  ժամանակի պահանջն է։ «Հայփոստի» հիմնական նպատակն է մշտապես բարելավել տրամադրվող ծառայությունների որոկը։ «Հայփոստի» բաժանմունքներով Յունիստրիմի գործարկման շնորհիվ մենք կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել արագ, հուսալի և շահավետ դրամական փոխանցումների ծառայություն», – նշում են ընկերությունից։

Ակնհայտ է, որ հիմա դեպի Հայաստան իրականացվող դրամական փոխանցումների աճն ավելի տպավորիչ կդառնա. ըստ Յունիստրիմի վերլուծաբանների, շուկան մեծ ներուժ ունի։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև