ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

03.07.2018 16:11
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները, հայտնում է Բանկի մամուլի ծառայությունը։

«Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչև չորս տարի ժամկետով», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծումն իրականացվել է եռափուլ ծրագրի միջոցով Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայության, հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ: Բանկը 2009թ.-ի փետրվարի 26-ից հանդիսանում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ: Ընկերությունը նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև հանդիսանում էԴեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր: Ընկերության մասին լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.acba.am:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև