Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ. քննարկվել են բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

24.11.2018 10:10
Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ. քննարկվել են բանկային համակարգի գործունեությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև