Եգիպտոսի ԿԲ. Երկրից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլար կազմի

07.02.2011 14:54
Եգիպտոսի ԿԲ. Երկրից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլար կազմի

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երկու շաբաթ երկրում շարունակվող զանգվածային անկարգությունների հետևանքով Եգիպտոսից կապիտալի արտահոսքը հնարավոր է 8 մլրդ դոլարի հասնի։ Նման թիվ է նշել Եգիպտոսի Կենտրոնական բանկի կառավարիչ Էլ-Օկդա Ֆարուկը, գրում է ՌԲԿ-ն։

Ամեն դեպքում, ըստ նրա՝ Եգիպտոսնը բավականին արժութային պաշարներ ունի (2010թ.-ի դեկտեմբերի վերջին դրանց ծավալը 36 մլրդ դոլար է կազմել), որպեսզի դուրս գա այդ իրավիճակից։

«Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք որոշակի խնդիրներ կունենաք, սակայն մենք փորձ ունենք, թե ինչպես է պետք գործել այդ դեպքում»,- պետական եգիպտական հեռուստատեսության եթերում ասաց նա։ «Սա տնտեսական ճգնաժամ չէ, սա քաղաքական ճգնաժամ է, որն ազդում է տնտեսության վրա»,- ընդգծեց Էլ-Օկդա Ֆարուկը։

Նախօրեին Credit Agricole ֆրանսիական բանկի փորձագետների կողմից հնչեցրած տվյալների համաձայն՝ Եգիպտոսի քաղաքական ճգնաժամն արդեն 3,1 մլրդ դոլար վնաս է հասցրել երկրին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև