ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները I եռամսյակում աճել են 18,27%-ով

31.05.2011 14:28
ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները I եռամսյակում աճել են 18,27%-ով

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 14,8 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի համեմատ աճելով 18,27 տոկոսով կամ 2,3 մլրդ դրամով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, ըստ համախառն պարտավորությունների մեծության Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների շրջանում առաջատարն է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Մարտի 31-ի դրությամբ ընկերության տվյալ ցուցանիշը կազմել է 4,8 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակի ընթացքում աճելով 40,46 տոկոսով կամ 1,4 մլրդ դրամով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում տվյալ ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության 32,2 տոկոսը։

Ըստ համախառն պարտավորությունների ծավալի, առաջատարների հնգյակում են նաև «Ինգո Արմենիան»՝ 3,4 մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 23,28 տոկոսը), Նաիրի Ինշուրանսը»՝ 1,7 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 11,25 տոկոս), «Կասկադ Ինշուրանսը»՝ 1,6 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 11,22 տոկոս) և Գարանտ Լիմենսը՝ 1,3 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8,90 տոկոս):

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների մոտ 86,85 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։

2011թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 9 ապահովագրական ընկերություն: Մեկ ընկերության հաշվետվությունը չի հրապարակվել: ($1 – 377,75 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև