ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2009թ. դեկտեմբերի վերջի դրությամբ աճել են 7,88%

24.02.2010 14:29
ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2009թ. դեկտեմբերի վերջի դրությամբ աճել են 7,88%

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 4,6 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 336,7 մլն դրամով կամ 7,88 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ ըստ համախառն պարտավորությունների մեծության առաջատար է դարձել «Այ Էս Ջի» ընկերությունը։ Դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության տվյալ ցուցանիշը հասել է 855,9 մլն դրամի՝ մեկ տարվա ընթացքում աճելով 38,7 տոկոսով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում տվյալ ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության 18,6 տոկոսը։

Ըստ համախառն պարտավորությունների ծավալների առաջատարների հնգյակում են նաև «Կասկադ Ինշուրանսը»՝ 686,5 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 14,9 տոկոս), «Ռոսգոսստրախ-Արմենիան»՝ 608,9 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 13,2 տոկոս), «Ինգո-Արմենիան»՝ 599,6 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 13 տոկոս), «Լոնդոն-Երևանը»՝ 534,2 մլն դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունների 11,6 տոկոս)։

Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների մոտ 71,3 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։
Դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 12 ապահովագրական ընկերություն՝ 9 մասնաճյուղով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև