ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ. 1-ին եռամսյակում աճել են 28,2 տոկոսով` հասնելով 21,3 մլրդ դրամի

19.06.2012 17:08
ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ. 1-ին եռամսյակում աճել են 28,2 տոկոսով` հասնելով 21,3 մլրդ դրամի
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորությունները 2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 21,3 մլրդ դրամ` առաջին եռամսյակում աճելով մոտ 28,2 տոկոսով:
Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների թվում համախառն պարտավորությունների մեծությամբ առաջատարն է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ն: Մարտի 31-ի դրությամբ ընկերության այդ ցուցանիշը կազմել է ավելի քան 6 մլրդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 20,6 տոկոսով։ Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն պարտավորություններում այս ընկերությանը բաժին է ընկնում դրանց մեծության շուրջ 28,3 տոկոսը:
Ըստ համախառն պարտավորությունների ծավալի` առաջատարների հնգյակում են նաև «Ռոսգոստրախ-Արմենիան»՝ ավելի քան 5,5  մլրդ դրամով (ՀՀ ապահովագրական ընկերությունների 26 տոկոսը), «Ռեսոն»՝ ավելի քան 2,5 մլրդ դրամով (համախառն պարտավորությունների 11,8 տոկոս) «Նաիրի Ինշուրանսը»՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ (տեսակարար կշիռը` 10,5 տոկոս) և «Կասկադ Ինշուրանսը»՝ ավելի քան 1,8 մլրդ դրամով (տեսակարար կշիռը՝ 8,7 տոկոս):
Ապահովագրական ընկերությունների բոլոր պարտավորությունների ավելի քան 85 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար ճանաչված հինգ ընկերություններում։
2012թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործել է 8 ապահովագրական ընկերություն: ($1 – 414,96 դրամ է):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև