Հայաստանի ԿԲ–ն կարող է փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ելնելով արտաքին ռիսկերից. Ջրբաշյան

23.10.2012 15:39
Հայաստանի ԿԲ–ն կարող է փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` ելնելով արտաքին ռիսկերից. Ջրբաշյան

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը կարող է փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն դա կախված կլինի արտաքին ռիսկերից, ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը հոկտեմբերի 9–ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է 8 տոկոս մակարդակում։

«Այսօրվա դրությամբ Եվրամիությունում իրավիճակը զարգանում է լավատեսական սցենարով, Հունաստանի հարցը, կարծես, լուծվում է, և այս պահին (իրավիճակի վատացման) հնարավոր որևէ ազդանշան չկա։ Այդ պայմաններում, ես կարծում եմ, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ԿԲ–ն կարող է գնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մեղղման ու իջեցման»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Տիգրան Ջրբաշյանը։

Ըստ նրա՝ Կենտրոնական բանկի հիմնական զսպող գործոնն այսօր արժութային քաղաքականությունն է։

«Այսօր բավականին հակասական իրավիճակ է ստեղծվել։ Մեզ մոտ, գործնականում, երկար տարիների ընթացքում արժութային շուկայում, մասնավորապես, դա նկատվել է սեպտեմբերին, իսկ այս տարի, ելնելով մի շարք գործոններից, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին, այդ թվում, գյուղատնտեսության ոլորտի աննախադեպ աճից, այդ արդյունքը մենք չենք տեսնում»,– ասաց նա, պարզաբանելով, որ, հաշվի առնելով վերջին ամիսներին շուկայում տոկոսադրույքների կրճատման նկատվող միտումը` ԿԲ–ն իր վրա է վերցրել այդ կրճատումը մեղմելու խնդիրը։

«Դեկտեմբերին արժութային շուկայում միշտ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, սական այս տարի արժութային շուկայի մոդելը խախտում է նախորդ փորձի վրա հիմնված բոլոր հնարավոր կանխատեսումները, և ես կարծում եմ, որ, հնարավոր է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման իմաստ կա»,– ասաց Ջրբաշյանը։

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2011 թվականի սեպտեմբերի 6–ին` նվազեցնելով այն 8.5 տոկոսից մինչև 8 տոկոս։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև