Հայաստանի առևտրային բանկերի դրամարկղային մուտքերի ծավալը 2012թ.–ի նոյեմբերին 549,6 մլրդ դրամ է կազմել

10.01.2013 15:02
Հայաստանի առևտրային բանկերի  դրամարկղային մուտքերի ծավալը 2012թ.–ի նոյեմբերին 549,6 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի դրամարկղային մուտքերի ծավալը (ներառյալ ներքին դրամարկղային շրջանառությունը) 2012թ.–ի նոյեմբերին կազմել է 549,6 մլրդ դրամ, ինչը 4,9 տոկոսով պակաս է 2012թ.–ի հոկտեմբերի ցուցանիշից։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ դրամարկղային ծախսերը նոյեմբերին կազմել են 550 մլրդ դրամ, ինչը 1,4 տոկոսով պակաս է նախորդ ամսվա ծավալից։ Հատկանշական է, որ ծախսերը 431,2  մլն դրամով գերազանցել են մուտքերը, այն դեպքում, երբ 2012թ.–ի հոկտեմբերին դրամարկղային մուտքերի ծավալը 19,9 մլրդ դրամով շատ էր ծախսերից։

Միաժամանակ 2012թ.–ի հունվար–նոյեմբեր ամիսներին դրամարկղային մուտքերը (ներառյալ ներքին դրամարկղային շրջանառությունը) կազմել են 5391 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 5366 մլրդ դրամ։  ($1 – 406,01 դրամ է)   -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև