ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը նոյեմբերին աճել է 18,5%–ով` հասնելով 1,87 միլիոնի

11.02.2014 14:04
ՀՀ առևտրային բանկերի հաճախորդների թիվը նոյեմբերին աճել է 18,5%–ով` հասնելով 1,87 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգից օգտվող անձանց թիվը 2013թ.–ի նոյեմբերին կազմել է 1 866 419 ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 18.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 3 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից։

Ընդ որում` հաշվետու ժամանակահատվածում առևտրային բանկերի իրավաբանական անձանց թիվը կազմել է 76 485 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.6 տոկոսով), իսկ ֆիզիկական անձանց թիվը` 1 789 934 (ավելացել է 19,1%ով)։

Նոյեմբերի վերջին բանկերում գրանցվել է ավելի քան 3 146 436 հաշիվ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 64.25 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց հաշիվները կազմել են 2 979 939` 2012 թվականի նոյեմբերի համեմատ ավելանալով 66.7 տոկոսով։ Իրավաբանական անձանց հաշիվները կազմել են 166 497 (29,8% աճ)։

ՎՏԲ Հայաստան բանկի միացյալ հաշիվներում ընդգրկված է 3 469 462 հաճախորդ։ 2013 թվականի դեկտեմբերի տվյալով` բանկերի կողմից բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմել է շուրջ 790,2 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 29.4 մլրդ դրամով կամ 3.9 տոկոսով, իսկ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 151,9 մլրդ դրամով կամ 23.8 տոկոսով։ ($1 –ը` 411,01 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև