ԿԲ պահուստները բավարար են արժույթի փոխարժեքի տատանումները կանխելու համար

04.12.2014 14:35
ԿԲ պահուստները բավարար են արժույթի փոխարժեքի տատանումները կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի պահուստները բավարար են արժույթի փոխարժեքի արհեստական տատանումները կանխելու և երկրում ֆինանսական կայունության ապահովելու համար, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

«Մեր պահուստները հավասարազոր են շրջանառության մեջ գտնվող կանխիկին, և այս իմաստով մենք խնդիր չենք տեսնում», – ասաց Երիցյանը։

Բանկային համակարգի լիկվիդայնության կապակցությամբ շուկայում առաջացած մտահոգության կապակցությամբ ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ բանկերի կայունությունը երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով։

«Բանկերի կանխիկ և անկանխիկ դոլարային լիկվիդայնությունը շատ բարձր է, և այն համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին` բնակչության պահանջները սպասարկելու հնարավորություն ունենալու համար», – ասաց Երիցյանը։

ԿԲ–ի տվյալներով` Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2014 թ.–ի հոկտեմբերին կազմել է 1 671 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,5 տոկոսով։

Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև