Գնաճը Հայաստանում 2014-2015 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի սահմաններում. ԿԲ

04.12.2014 14:13
Գնաճը Հայաստանում 2014-2015 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի սահմաններում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գնաճի ցուցանիշը 2014-2015 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի սահմաններում, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Նա նշեց, որ ԿԲ-ն լուրջ ռիսկեր չի տեսնում գների կայունության հարցում, այդ թվում` նաև ապագայում։

«Այդ կապակցությամբ գնաճը 2014-2015 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշների սահմաններում և տատանումների մատչելի միջակայքում, որը նախատեսված է 4% (±1,5%) չափով։ 2014 թվականին գնաճը կգտնվի 4% սահմաններում, իսկ 2015 թ.–ին կկազմի 4 տոկոս (±1,5%)` հաշվի առնելով վերջին զարգացումներն ու արժութային շուկայում տիրող իրավիճակը», – ասաց Երիցյանը։

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ Հայաստանում գնաճի ցուցանիշը 2015 թ.–ի սկզբից կվերադառնա 4 տոկոս (±1,5%) կազմող նպատակային միջակայք։

Նրա խոսքերով` այս տարվա ընթացքում 12–ամսյա գնաճն աստիճանաբար նվազում էր։ 2013 թ.–ի վերջին այն կազմում էր 5,6 տոկոս` 2014 թ.–ի օգոստոսին նվազելով մինչև 0,8 տոկոս, իսկ 2014 թ.–ի սեպտեմբերին, 2013 թ.–ի սեպտեմբերի համեմատ, գնաճը կազմեց 1,5 տոկոս։

ԿԲ–ի տվյալներով` գնաճը հունվար–հոկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,9 տոկոս։

2014 թ.–ի պետբյուջեի համաձայն` գնաճը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ Նմանատիպ ցուցանիշ է նախատեսված նաև 2015 թ.–ի պետբյուջեի օրինագծով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև