ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 56,1 մլն դոլար են ձեռք բերել

30.05.2016 13:21
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 56,1 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը մայիսի 23–27–ն արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել ավելի քան 56,1 մլն դոլար 1 դոլարի դիմաց 476,79 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,3 մլն եվրո և մոտ 973,4, մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 532,84 դրամ և մեկ ռոբլու դիմաց 7,19 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 63,2 մլն դոլար, 12,7 մլն եվրո և շուրջ 394,8  մլն ռուբլի, համապատասխանաբար, 478,55 դրամ, 536,04 դրամ և 7,27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, մայիսի 16–22–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 43,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 76,9 մլն դրամ։ ($1– 477,82 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև