Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,7%–ով` մինչև 1 7897,56 դրամ մեկ գրամի դիմաց

30.05.2016 16:02
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 0,7%–ով` մինչև 1 7897,56 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը մայիսի 23–ից 29–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 1 7897,56 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 0,7 տոկոսով կամ 121,41 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 1 9453,87 դրամ` նվազելով 0,7 տոկոսով կամ 131,96 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 239,04 դրամ (5,27 դրամի նվազում), բացթողնման գին` 259,83 դրամ (5,72 դրամի նվազում), պլատինում` գնման գին` 1 4 628,28  դրամ (325,79 դրամի նվազում), բացթողնման գինը` 15 900,30 դրամ (354,12 դրամի նվազում), պալադիում` գնման գինը` 8 160,02 դրամ (280,58 դրամի նվազում), բացթողնման գինը` 8 869,59 դրամ (304,98 դրամի նվազում) ($1 – 477,82 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև