էներգետիկ բարեփոխումները կբարելավեն Հայաստանի` Moody's սուվերեն վարկանիշը

14.07.2017 15:13
էներգետիկ բարեփոխումները կբարելավեն Հայաստանի` Moody's սուվերեն վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. / ԱՌԿԱ /. էներգետիկ բարեփոխումները կբարելավեն Հայաստանի` Moody's-ի սուվերեն վարկանիշը, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։

Ինչպես հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարարը Moody’s միջազգային վարկանշային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկել է հանրապետության սուվերեն վարկանիշի բարելավման խնդիրները։

Նախարարը ներկայացրել է ընդերքի, էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում իրականացվող աշխատանքները, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ մեր երկրի սուվերեն վարկանիշի ձևավորման վրա։

«Հայաստանը դիմել է անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը։ Վստահ եմ, որ դա էական դրական ազդեցություն կունենա Հայաստանի սուվերեն վարկանշի վրա»,- ընգծել է նախարարը։

Ներկայացնելով էներգետիկ ոլորտի ծրագրերը՝ Աշոտ Մանուկյանն առանձնացրել է էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշելով, որ Հայաստանը ազատականացման ճանապարհով է գնում նաև ջրային տնտեսության ոլորտում։

Moody’s–ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկել է նաև Հայաստանի էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների վարկանիշավորման հնարավորության վերաբերյալ հարցեր։

Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը 2016 թ–ի մարտին  իջեցրել երկարաժամկետ թողարկումների և Հայաստանի չապահովված պարտավորությունների վարկանիշը`  Ba3–ից իջեցնելով մինչև B1–ի, բայց միաժամանակ, «Բացասական» կանխատեսումը բարելավել է` փոխարինելով «Կայունով»: -0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև