ԵՎՐԱԽՈՒՄԲ թեմյով բոլոր նորությունները

Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

21.03.2013 13:04

Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը չորեքշաբթի երեկոյան Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի հետ հեռախոսազրույցում շարադրել է տնտեսության փրկության նոր ծրագիրը։ Դեյսելբլումը չի մերժել այն, հինգշաբթի առավոտյան հայտարարել է Կիպրոսի հաղորդակցությունների նախարար Տասոս Միցոպուլոսը` Mega հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Առաջարկությունը հետևյալն է` ստեղծել ներդրումային ֆոնդ` խնայող և պահուստային ֆոնդերի, անշարժ գույքի և այլ գույքի մասնակցությամբ, իսկ գումարի մի մասը պետք է ծածկվի դեպոզիտները մի փոքր կրճատելու հաշվին, որից բացառվել են մանր ավանդատուները, ասել է Միցոպուլոսը։ Ըստ նրա, կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել եռյակին, որը սպասում է կուսակցությունների արձագանքին։

Միցոպուլոսը խոստովանել է նաև, որ այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան երեկ», քանի որ «պակասում են պահուստները» և «արդեն սկսվում են տնտեսության և շուկաների գործունեության խնդիրներ»։ Ակնկալվում է, որ նոր ծրագիրը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը օրվա երկրորդ կեսին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրախմբի ղեկավարը չի մերժել Կիպրոսի` տնտեսությունը փրկելու նոր նախաձեռնությունը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

19.03.2013 11:16

Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

Եվրոպայի միության նախարարների խորհուրդը (Եվրախումբը) մարտի 18–ին որոշում է ընդունել Կիպրոսին դեպոզիտների միանվագ հարկի գումարի ավելի պրոգրեսիվ սանդղակ սահմանելու թույլտվություն տալու վերաբերյալ, կոնկրետ թվեր չեն բերվում, հաղորդում է Reuters–ը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

22.01.2013 12:31

Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

Եվրագոտու 17 պետությունների ֆինանսների նախարարների խորհրդի նոր նախագահ է դարձել Նիդեռլանդների ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմը։ Այդ մասին հայտնել է 2005 թվականից Եվրախմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024