Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

19.03.2013 11:16
Եվրախումբը թույլ է տվել Կիպրոսին դեպոզիտների ավելի պրոգրեսիվ հարկ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի միության նախարարների խորհուրդը  (Եվրախումբը) մարտի 18–ին որոշում է ընդունել Կիպրոսին դեպոզիտների միանվագ հարկի գումարի ավելի պրոգրեսիվ սանդղակ սահմանելու թույլտվություն տալու վերաբերյալ, կոնկրետ թվեր չեն բերվում, հաղորդում է Reuters–ը։

«Կիպրոսի իշխանությունները կներկայացնեն դեպոզիտների միանվագ հարկի առաջադիմականությունը մարտի 16–ին համաձայնեցված սանդղակի համեմատ` պայմանով, որ այն կտա ֆինանսական ծածկույթի նպատակային կրճատում, այսինքն, չի ազդի մինչև 10 մլրդ եվրո ֆինանսական օգնության ընդհանուր ծավալի վրա»,– ասվում է Եվրախմբի ղեկավարի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է տեքստում, Եվրախմբի մասնակիցներն անհրաժեշտ են համարել «պաշտպանել բոլոր նրանց, ում ավանդները չեն գերազանցում 100 հազար եվրոն, ինչը կարող է Կիպրոսին մանր ավանդատուներին չհարկելու հնարավորություն  տալ` բարձրացնելով ավելի խոշոր ավանդների հարկային դրույքաչափը»։

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանի` հակաճգնաժամային հավաքագրման հարցի շուրջ  քվեարկությունը պետք է կայանա մարտի 19–ին։ Նախօրեին երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ վստահ չէ կամարտահայտման ելքի հարցում։ Պետության ղեկավարի խոսքով, էլ ավելի մեծ թվով ժողովրդական ընտրյալներ են ընտրության մեջ տատանվում։

Ն.Անաստասիադիսը համարում է, որ կատարվածի համար պատասխանատու են Եվրամիության երկրների իշխանություններին և հիշեցրել է, որ նախազգուշացրել էր բացասական հետևանքների մասին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին։

Փետրվարի 18–ին Կիպրոսի խորհրդարանի շենքի դիմաց մոտ հազար ավանդատուների ցույց էին անցկացրել։ Ցուցարարներն իշխանություններից պահանջում էին հրաժարվել հարկի սահմանումից, սակայն նախագահը հիշեցրել է, որ հակաճգնաժամային քայլից հրաժարվելն անխուսափելի կդարձնի դեֆոլտի հայտարարումը։

Նշենք, որ կիպրոսյան բանկերի ավանդատուներ են ոչ միայն տեղաբնակները, այլ նաև ՌԴ մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Վնասը, որ կարող են կրել ռուսները, գնահատվում է 2 մլրդ դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև