Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

22.01.2013 12:31
Եվրախմբի նոր նախագահ է նշանակվել Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարարը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու 17 պետությունների ֆինանսների նախարարների խորհրդի նոր նախագահ է դարձել Նիդեռլանդների ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսելբլեմը։ Այդ մասին հայտնել է 2005 թվականից Եվրախմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ժան Կլոդ Յունկերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Յունկերը հայտարարել էր, որ մտադիր է լքել պաշտոնը ոչ ուշ, քան 2013 թվականի սկզբում, իսկ նրա մանդատը, որը լրանում էր 2012 թվականի հուլիսին, երկարացվել էր 2.5 տարով։ Հունվարի սկզբին Յունկերն ակնարկում էր, որ նրա հաջորդը կդառնա հենց Դիյսելբլեմը։

Երկուշաբթի երեկոյան` Եվրախմբի նիստից առաջ, Դիյսելբլեմը հայտարարել է, որ եվրագոտու ֆինանսների նախարարների խորհրդի հիմնական խնդիրն առաջիկայում ներդրողների վստահության ուժեղացումն է միասնական եվրոպական արժույթի և տարածաշրջանի նկատմամբ այն կիրառող 17 երկրների կողմից։

Յունկերը Եվրախմբի ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2005 թվականին` գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամից շատ առաջ, և խորհուրդը ղեկավարում էր եվրագոտու պարտքային ճգնաժամի ընթացքում։ Շուկաները Եվրախմբի վրա են դնում ճգնաժամից տարածաշրջանը դուրս բերելու պատասխանատվությունը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև