ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

29.06.2015 15:41

Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտարարեց «Արարատբանկ» ԲԲԸ–ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը

«Բանկային ոլորտի անկումը ժամանակավոր երևույթ է։ Պարզապես առաջացել է ժամանակավոր դադար։ Մենք քաղում ենք նախորդ տարի Ռուսաստանից ստացված բացասական մեսիջների պտուղները։ Հիմա հայկական բանկերն ավելի պահպանողական են, և ես վստահ եմ, որ հաջորդ փուլը կդառնա վերականգնողական», – ասաց Օսիպյանը։

Հայաստանի առևտրային բանկերի հաշվեկշռային տվյալների համաձայն` 2015 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանում գործող 21 բանկերի համախառն ակտիվները կազմել են 3 272,1 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ կրճատվելով 3,4 տոկոսով, պարտավորությունները կազմել են 2 785,7 մլրդ դրամ` կրճատվելով 4,3 տոկոսով, վարկային ներդրումները` 2 075,6 մլրդ դրամ` կրճատվելով 3,54 տոկոսով։ Միաժամանակ վարկային կազմակերպությունների շահույթը կազմել է 2 249,7 մլրդ դրամ` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 75,2 տոկոսով։ Միաժամանակ բանկերի կապիտալն ավելացել է 2,7 տոկոսով` հասնելով 486,4 մլրդ դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի բանկային ոլորտի վիճակը կկարգավորվի մինչև տարեվերջ. Արարատբանկի նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՌԴ ԿԲ. Կարգավորման հետ կապված ծայրահեղությունները բանկային բիզնեսի նկատմամբ հետաքրքրության կորստի կհանգեցնեն

06.06.2013 13:29

ՌԴ ԿԲ. Կարգավորման հետ կապված ծայրահեղությունները բանկային բիզնեսի նկատմամբ հետաքրքրության կորստի կհանգեցնեն

Ընթացիկ պայմաններում բանկային ոլորտի կարգավորման հետ կապված ծայրահեղ միջոցները կարող են հանգեցնել նրան, որ բանկիրները կորցնեն հետաքրքրությունը բիզնեսի վարման հանդեպ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ ԿԲ. Կարգավորման հետ կապված ծայրահեղությունները բանկային բիզնեսի նկատմամբ հետաքրքրության կորստի կհանգեցնեն

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024