Հայաստանի փողի բազան 2009 թ.-ի հոկտեմբերի արդյունքներով ավելացել է 0,8 տոկոսով

02.12.2009 11:19
Հայաստանի փողի բազան 2009 թ.-ի հոկտեմբերի արդյունքներով ավելացել է 0,8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2009 թ.-ի հոկտեմբերի արդյունքներով ավելացել է 3,7 միլիարդ դրամով կամ 0,8 տոկոսով՝ կազմելով շուրջ 465,4 միլիարդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա՝ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին կազմել է 291,6 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի վերջի 281,8 միլիարդ դրամի համեմատ:

Դրամով պարտադիր պահուստների չափը կազմել է շուրջ 33 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի սեպտեմբերի վերջի շուրջ 30 միլիարդի համեմատ, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների չափը կազմել է 138,3 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի վերջի 147,2 միլիարդ դրամի համեմատ:

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2009 թ.-ի հոկտեմբերի վերջին կազմել են 595,5 միլիարդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 45 միլիարդ դրամով կամ 8,2 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 130,1 միլիարդ դրամ՝ սեպտեմբերի վերջի 88,9 միլիարդ դրամի համեմատ (1 դոլարը 385,76 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև