Մայիսին Հայաստանում փողի բազան կրճատվել է 0,33%–ով և 752,9 մլրդ դրամ կազմել

30.06.2014 17:24
Մայիսին Հայաստանում փողի բազան կրճատվել է 0,33%–ով և 752,9 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Փողի բազայի ծավալը Հայաստանում 2014 թվականի մայիսի վերջին, ապրիլի համեմատ, կրճատվել է 0,33%–ով և 752,9 մլրդ դրամ կազմել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս մայիսի վերջին կազմել է մոտ 393,78 մլրդ դրամ` ապրիլի 392,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամով պարտադիր պահումների մեծությունը կազմել է 183,7 մլրդ դրամ` նախորդ ամսվա ավելի քանի 189,5 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պահումների ծավալը` ավելի քանի 172,2 մլրդ դրամ` ապրիլի 170,4 մլրդ դրամից դիմաց։

Զուտ միջազգային պահուստները 2014 թվականի մայիսի վերջին կազմել են 506,6 մլրդ դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,3 %–ով, իսկ զուտ ներքին ակտիվների թիվը հաշվետու ժամանակահատվածում` շուրջ 246,3 մլրդ դրամ` մարտին գրանցված 250,6 մլրդ դրամից դիմաց։ ($1-ը` 407,58 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև