Հայաստանում փողի բազան սեպտեմբերին ավելացել է 1,4%–ով և կազմել է 722,5 մլրդ դրամ

31.10.2013 14:43
Հայաստանում փողի բազան սեպտեմբերին ավելացել է 1,4%–ով և կազմել է 722,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի սեպտեմբերի արդյունքներով, օգոստոսի համեմատ ավելացել է 1,4%–ով և կազմել է շուրջ 722,5 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարը սեպտեմբերի վերջին կազմել է ավելի քան 408 մլրդ դրամ` օգոստոսի ավելի քան 410,6 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 181,9 մլրդ դրամ (աճը` 0,4%), իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 128,47  մլրդ դրամ (անկումը`7,3% )։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են շուրջ 678,9 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 59 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան  43 մլրդ դրամ` օգոստոսի վերջի ավելի քան 306 մլրդ դրամի դիմաց ($1 –ը` 405,3 դրամ)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև