ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծախսերը 2009թ. 9 ամիսերին կազմել են 5,8 մլրդ դրամ

25.12.2009 14:46
ՀՀ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծախսերը  2009թ. 9 ամիսերին կազմել են 5,8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների գծով ծախսերի ծավալը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 5,8 միլիարդ դրամ:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների վերլուծության համաձայն, որն անցկացրել է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հաշվետու ժամանակահատվածում ապահովագրավճարների գծով ծախսերի առավելագույն ծավալ ունեն երկու ընկերություններ՝ «Այ Էս Ջի»-ն՝ 1,4 միլիարդ դրամ և «Ինգո Արմենիան»՝ 1,2 միլիարդ դրամ:

Միաժամանակ ապահովագրավճարների գծով ծախսերի նվազագույն ծավալ ունեն «Ռեսո» ընկերությունը՝ 40,4 միլիոն դրամ և «Ալֆա-Ինշուրանսը»՝ 95,1 միլիոն դրամ:
Ընդ որում հաշվետու ժամանակահատվածում վերապահովագրվածների մասնաբաժինը կազմել է 49,36 տոկոս կամ 2,9 միլիարդ դրամ:

Միաժամանակ վերաապահովագրման հավաքված զուտ ծախսերի ամենամեծ ծավալը բաժին է ընկել «Ինգո Արմենիային» (647,7 միլիոն դրամ) և «Կասկադ Ինշուրանսին» (391,3 միլիոն դրամ):

Միաժամանակ ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ կազմել է 1,5 միլիարդ դրամ, վերապահովագրվածներին բաժին է ընկել 742,6 միլիոն դրամ կամ 50,68 տոկոս: Ապահովագրավճարների ամենամեծ գումարը գրանցել է «Ռասկոն»՝ 409,5 միլիոն դրամ և «Ինգո Արմենիան»՝ 349,3 միլիոն դրամ: Մյուս ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների ծավալը չի գերազանցել 175 միլիոն դրամը:

Ընդհանուր ապահովագրավճարներում վերապահովագրվածների ամենամեծ տեսակարար կշիռը գրանցվել է «Ռասկոյի» մոտ՝ 86,7 տոկոս կամ 355 միլիոն դրամ, «Սիլ Ինշուրանսի» մոտ՝ 59,79 տոկոս կամ 75,6 միլիոն դրամ և «Ալֆա-Ինշուրանսի» մոտ՝ 54,56 տոկոս կամ 4,2 միլիոն դրամ:

Միաժամանակ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին ապահովագրավճարների և ապահոգրավճարների գծով ծախսերի հարաբերակցությունը միջինը կազմել է 25,17 տոկոս՝ «Ռասկո» ընկերության մոտ ամենաբարձր ցուցանիշի (272,34 տոկոս) դեպքում: Ընդ որում զուտ ապահովագրավճարների և զուտ ապահովագրավճարների գծով ծախսերի հարաբերակցությունը միջինը կազմել է 25,15 տոկոս: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Սիլ Ինշուրանսի» մոտ՝ 60,2 տոկոս:

Հայաստանում 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գործում է 12 ապահովագրական ընկերություն: 2006 թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականցվում է ՀՀ ԿԲ կողմից, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգ ($1 – 376,92 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև