ՀՀ ԿԲ-ն 765 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

09.02.2010 14:07
ՀՀ ԿԲ-ն 765 մլն դրամ ծավալով պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի 765 մլն դրամ ծավալով պետական (գանձապետական) միջնաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են եռամյա պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36265126 թողարկման պարտատոմսեր։

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 900 մլն դրամ է, որից մրցակցային` 820 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.9587 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև