ՀՀ ԿԲ-ն պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

15.11.2012 14:05
ՀՀ ԿԲ-ն պետական ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական  ուղենշային երկարաժամկետ (AMGB07172189) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 280 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 110 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 170 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 826 444 348 դրամ:

Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.4197 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.4763 տոկոս:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: ($1 – 408,77 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև