Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հատուկ ակցիա է կազմակերպում գարնանային տոների նախաշեմին

18.02.2010 16:21
Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը հատուկ ակցիա է կազմակերպում գարնանային տոների նախաշեմին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Առէքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հատուկ ակցիա է կազմակերպում գարնանային տոների նախաշեմին. փետրվարի 15-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բանկ դիմած բոլոր կանանց կտրամադրվի Mastercard համակարգի ցանկացած պլաստիկ քարտ։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։ Նշենք, որ քարտերը տրամադրվում են անվճար, առանց չնվազող մնացորդի և քարտային հաշվի տարեկան սպասարկման կոմիսիոն վճարի։

Նույն ժամանակահատվածում տղամարդիկ կարող են նաև Mastercard Gold միջազգային պլաստիկ քարտ ձևակերպել առանց չնվազող մնացորդի՝ ընդամենը 10 հազար դրամով։ Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, Mastercard Gold փաթեթն ընտրած հաճախորդներին որպես բոնուս կտրամադրվի Countdown միջազգային համակարգի զեղչի քարտ։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 52,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 44,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,6 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 29,1 մլրդ դրամ, պարտավորությունները բանկի հաճախորդների հանդեպ՝ 24,3 մլրդ դրամ: 2009 թ.-ի մաքուր շահույթը կազմել է շուրջ 173 մլն դրամ:

Դեկտեմբերի դրությամբ բանկն ունի 34 մասնաճյուղ Հայաստանի տարաքծում և մեկն՝ Արցախում ($1 - 381,34 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև