«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 5 476 պլաստիկ քարտ է թողարկել

19.07.2012 12:32
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 5 476 պլաստիկ քարտ է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2012թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 5 476 պլաստիկ քարտ է թողարկել, Տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, թողարկված քարտերից 1 803-ը VISA են, 1 915-ը՝ MasterCard, 1 758-ը՝ ArCa: 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 77.7% աճ:

Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 819 071 հազ. ՀՀ դրամ` 2011թ. երկրորդ եռամսյակի համեմատ գրանցելով 14.35% աճ:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար:

Բանկի 100%-ով բաժնետերն է ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև  ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև