ՀՀ վարչապետը «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերում 5 միլիոն դրամ է ներդրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ»-ի 5 միլիոն դրամի (շուրջ 12,5 հազար դոլար) բաժնետոմսեր: Այս մասին վարչապետը լրագրողներին տեղեկացրեց Ստեփանակերտում:

Նա հույս հայտնեց, որ ընկերությունը կկատարի դիվիդենտների վճարման պարտավորությունները և դա խթան կդառնա նոր բաժնետոմսերի ներհոսքի համար:

2009 թ.-ի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն իրականացրել է Հայաստանում առաջին բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության 862 074 բաժնետոմսերը ձեռք են բերվել 1 111 տեղական և օտարերկրյա ներդրողների կողմից: Տեղաբաշխումից ստացված միջոցները ընկերությունն ուղղում է երեք ՀԷԿ-երի կառուցմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը կատակով նշեց, որ պատրաստվում է գնել նոր բաժնետոմսեր, եթե ընկերությունը վճարի դիվիդենտները:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ «Արցախ ՀԷԿ»-ի նոր բաժնետոմսերի թողարկման մասին որոշումը կընդունվի ապրիլի վերջին կայանալիք բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակ:

Նա նշեց, որ ժողովի ժամանակ բաժնետերերին կվճարվեն բաժնետոմսերի դիվիդենտները:

ԼՂՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին IPO-ի թողարկման իրագործման գործում աջակցություն ցուցաբերելու համար այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը:

Արցախ ՀԷԿ-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խոշորագույն ընկերությունն է, որը զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ և արտահանմամբ: ՀԷԿ-ն այսօրվա դրությամբ բավարարում է ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի պահանջարկի 50 տոկոսը: «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ստեղծվել է 2007 թ.-ի նոյեմբերի 1-ին:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img