Արդշինինվեստբանկը հայտարարում է մայիսի 9-ից «Հաղթանակ» ակցիայի մեկնարկի մասին

07.05.2010 15:01
Արդշինինվեստբանկը հայտարարում է մայիսի 9-ից «Հաղթանակ» ակցիայի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը հայտարարում է «Հաղթանակ» ակցիայի անցկցման մասին, որը մեկնարկում է մայիսի 9-ին և կտևի մինչև մայիսի 28-ը, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ այս ժամանակահատվածում պատերազմի մասնակից բոլոր վետերաններից և Հայկական բանակի զինծառայողներից ՀՀ դրամով ավանդները ընդունվում է 2% ավել տարեկան տոկոսադրույքով, քան այսօր բանկում գործող ստանդարտ ավանդների տոկոսադրույքն է:

Արդշինինվեստբանկն իր հաճախորդներին մշտապես առաջարկում է ավանդների ներգրավման մրցունակ տոկոսադրույքներ և հենց դրա շնորհիվ Հայաստանի առաջատար բանկերից մեկն է ներգրավված ավանդների ծավալով: Ներկայումս բանկում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ներգրավված ավանդների ծավալը կազմում է շուրջ 67 մլրդ. դրամ, որից միայն ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները մոտ 30 մլրդ. դրամ են:

«Լինելով հետևողական իր սկզբունքներում՝ Արդշինինվեստբանկը շարունակում է ձևավորված բարի ավանդույթները և կրկին իր հաճախորդների համար անց է կացնում ակցիա, որն այս անգամ նախատեսված է բանկի ավանդատուների համար», - այս կապակցությամբ նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ Արդշինինվեստբանկը իր երկար տարիների զսպված և հավասարակշիռ գործունեությամբ վայելում է ազգաբնակչության վստահությունը: «Դրա վառ ապացույցը ավանդների ներգրավման ցուցանիշներն են», - հայտարարել է Կարամանուկյանը:

Ժամանակակից տեխնոլոգիաները և փորձը բանկին հնարավորություն են տալիս մատուցել բարձրորակ բանկային ծառայություններ` հաշիվների սպասարկում, փոխանցումներ, փաստաթղթային ակրեդիտիվ, երաշխիքներ, ինկասո, գործառույթներ չեկերով, արտարժույթով, արժեթղթերով և կանխիկ դրամով:

Արդշինինվեստբանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում  և 6-ը՝ Ղարաբաղում: Այն ներկայացուցչություն ունի նաև Փարիզում:

Ռեյտինգային միջազգային Moody’s գործակալությունը բանկին արժանացրել է Moody’s-ի Ba2 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ` տեղական արժութային ավանդների, և Ba3 երկարաժամկետ և Not Prime կարճաժամկետ վարկանիշերի` արտարժութային ավանդների չափանիշներով, ինչպես նաև ֆինանսական կայունության («BFSR») «D-» վարկանիշի:

2008 թվականին բանկին շնորհվել է Որակի կառավարման համակարգի միջազգային ISO 9001:2000 սերտիֆիկատ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև