ՀՀ ԿԲ-ն 1,5 միլիարդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

20.07.2010 14:12
ՀՀ ԿԲ-ն 1,5 միլիարդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը երեքշաբթի տեղաբաշխել է 1,5 միլիարդ դրամի պետական միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսեր:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ-ի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60163155 թողարկման հնգամյա պարտատոմսեր:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 210 միլիոն դրամ, որոնցից 200 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով: Պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 13,5076տոկոս՝ 13,7700 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում: (1 դոլարը 363,44 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև