«Հացի խնդիր» Հայաստանում

02.09.2010 20:09
«Հացի խնդիր» Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամառը նշանավորվեց ցորենի համաշխարհային գների լուրջ բարձրացումով։ Պատճառները մի քանիսն էին։ Նախևառաջ, Ռուսաստանը՝ հացահատիկի համաշխարհային խոշորագույն արտադրողներից մեկը, անոմալ շոգ վերապրեց, և հետևանքը եղան երաշտն ու հացահատիկի անբերքայնությունը։ Դա հանգեցրեց Ռուսաստանում հացահատիկի ներքին գների 100-տոկոսանոց աճի։ Վերջին երկու ամիսների ընթացքում ալյուրը թանկացավ 200 տոկոսով։ Ռուս արտադրողները չեն շտապում իրացնել հավաքած բերքը՝ հույս ունենալով ավելի մեծ գնաճի։

Հայաստանը հիմնականում հացահատիկ է գնում Ռուսաստանից, այդ պատճառով էլ մինչև տարեվերջ պետք է սպասել հացի գների բարձրացման՝ առնվազն 30 տոկոսով։ Հանրապետության իշխանությունները, հավանաբար, կփորձեն սահմանափակել առաջին անհրաժեշտության պարենամթերքի գները, բայց ներկրողներն այդ դեպքում ստիպված կլինեն բարձրացնել այլ պարենային ապրանքների բացթողնման գները՝ վնասների փոխհատուցման նպատակով։

Քանի որ պարենային շուկան Հայաստանում շատ խտացված է, ապա չի բացառվում «ջենտլմենյան համաձայնագիր» իշխանությունների և հացահատիկ ներկրողների, հացաբուլկեղենի արտադրողների և վաճառողների միջև։ Բայց նույնիսկ այդ դեպքում պարենամթերքի գները կաճեն 20 տոկոսով արտադրողների և վաճառողների ցածր շահութաբերության ֆոնի ներքո։

Այսպիսով, ցորենի արտադրությունն աշխարհում միջին տարեկան կտրվածքում կազմում է 680 մլն տոննա։ Ցորենի հիմնական արտահանողներն են ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան, Արգենտինան և Եվրոպական Միությունը, բայց վերջին տասը տարիների ընթացքում հայտնվել են նոր խոշոր «խաղացողներ»՝ Ռուսաստան, Ուկրաինա և Ղազախստան։ Ցորենի ներկրման ծավալը դեպի Հայաստան 2009 թվականի ընթացքում կազմել է 374919,8 տոննա՝ մեկ տոննայի դիմաց 251,24 ԱՄՆ դոլար միջին գնով։ Ընթացիկ գյուղատնտեսական տարում միջին գինը կկազմի շուրջ 300 դոլար։

Միքայել Վերդյան. Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար։

Խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև